14 Հոկտեմբեր 2015, 15:22
1624 |

Նոր հորիզոններ տեղական փոքր և միջին բիզնեսի համար

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին տեղի ունեցավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական Միության (ԵՄ) համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում տեղական փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված նոր ծրագիր ներկայացվեց::

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև  ՎԶԵԲ-ի Հայաստանում ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու Զարգացման Խմբի և Եվրոպական Միության, որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ նախաձեռնած «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը այս տարի Հայաստանի համար կանխատեսում է 1-3 տոկոսի տնտեսական աճ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկման ժաանակ նշեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ հավելելով, որ իրենց բարելավել են իրենց կանխատեսումը:

Գնահատելով 2015 թվականը, նա ասաց. «Տարին հետաքրքիր է, որը լի էր տարածաշրջանային սթրեսներով, որոնք ազդում են Հայաստանի վրա: Տրանսֆերնտները Ռուսաստանից նվազել է մինչեւ ՀՆԱ 14 տոկոսի, որն ազդում է գնողունակության վրա։ Փոխարժեքի ճնշումներ կային, արժեզրկում եղավ փետրվարին, բավական խիստ դրամավարկային քաղաքականություն ձեւավորվեց, որի հետեւանքով դանդաղեց վարկավորումը։ Դա բացասական կազդի ներդրումների վրա։ ՎԶԵԲ-ը այդ ամենի արդյունքում տարեկան աճի վերաբերյալ ամենից բացասական գնահատականը տվեց՝ 1,6 տոկոսի անկում, բայց հետո թվերն ավելի լավը եղան եւ հետաքրքիր էր, թե ինչ տեղի ունեցավ։ Գյուղատնտեսության աճը շատ մեծ էր, բայց դա արձանագրվեց նախորդ տարվա ցածր բազայի համեմատ: Երկրորդ դրականն այն է, որ գործարկվեց եւս մեկ պղնձի հանք, որը միանգամյա, բայց աճ ապահովեց։ Լավ լուրեր կային։

Ինձ համար հետաքրքիր էր, որ ներմուծումը նվազեց 27 տոկոսով, սակայն իրական արտահայտությամբ մասնավոր սպառումն իջել է միայն 1,8 տոկոսով»:

Մարկ Դեւեիսի խոսքով, թեեւ տրանսֆերտները զգալիորեն նվազել են, սակայն սպառողները շարունակում են ծախսել:

«Սակայն ավելացել են ծախսերը ներքին արտադրության ապրանքներ վրա, ի տարբերության ներկրվող ապրանքների։ Սա ՀՀ տնտեսության իրական դիմադրողականությունն է ցույց տալիս՝ ի պատասխան տարածաշրջանային սթրեսների։ Բայց սա չի նշանակում, որ երկարատեւ կտրվածքով բացասական հետեւանքները չեն զգացվի։ Ուշ թե շուտ դա լինելու է։ Մենք կթարմացնենք մեր մակրոտնտեսական կանխատեսումները, բայց վստահաբար դրական կլինի՝ 1-3 տոկոսի սահմաններում»,-ամփոփեց Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը:

 

Ասուլիսի բանախոսներն էին՝

  • Լյուդովիկ Չեխանովսկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու
  • Մարկ Դևիսը, Հայաստանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար
  • Տիգրան Աղաբեկյանը, ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի Ազգային Ծրագրի ղեկավար
  • Գեվին Ռայանը, Առաջատար միջազգային փորձագետ-խորհրդատու, Միացյալ Թագավորության Վայդեր Եուրոփ Քափիթըլ Մենեջմենթ ընկերության թրեյներ

 

Այս թեմայով