08 Հունիս 2015, 21:26
1401 |

«Հնագույն Թուրքիա»-ն հանվել է Բրիտանական թանգարանից

Բրիտանական թանգարանի «Ancient Turkey» սրահի շուրջ աղմուկը կարող է հանդարտվել․ սրահի անունն արդեն փոխված է: Մինչ այդ սրահի ցուցանմուշները, այդ թվում՝ Կարմիր բլուրից, ներկայացված էին «Հնագույն Թուրքիա» անունը կրող սրահում:

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի` Լոնդոնում գտվող Բրիտանական թանագարանի շուրջ տարիներ շարունակ խոսակցություններ էին պտտվում ազգությամբ հայ այցելուների շրջանում  և տեղի հայկական համայնքում: Պատճառը «Հնագույն Թուրքիա»  անվանումը կրող սրահն էր, որտեղ ներկայացված էին ուրարտական ցուցանմուշներ և Հայաստանից տարված Կարմիր բլուրի սափորներ: 

 

2012 նոյեմբերիՆ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն  այցելել էր Մեծ Բրիտանիա  և հանդիպել թանգարանի տնօրինությանը: Հանդիպման ընթացքում նախարարը  հայտնել էր կարծիքը ցուցասրահի անվան վերաբերյալ: Ամիսներ անց այդ հանդիպումն ունեցավ դրական արդյունք. Բրիտանական թանգարանի հետ նոր համագործակցության  եզրեր ձեռք  բերվեցին, և վերանվանվեց  #94 ցուցասրահը: 

 Աղբյուրը` Civilnet.am 

 

Այս թեմայով