Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Կաթոլիկ եկեղեցու վարդապետերի շարքին:
Եկեղեցու ուսուցիչ կոչումը շնորհվում է մարդկանց, ովքեր անգնահատելի ծառայություններ են մատուցել հավատքին, եկեղեցուն, ժողովրդին եւ այլն: Մինչեւ հիմա այդ կոչումը 35 անգամ է շնորհվել: Նարեկացին 36-րդն է եւ առաջին հայը: