Տարբեր արխիվներից մոտ 100 նամակ հավաքեցինք, կամավորները դրանք կարդացին ռադիոեթերում, որպեսզի զինվորների ձայները 70 տարի անց էլ լսելի լինեն սերունդներին:
Ամեն տարի Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների թիվը գնալով պակասում է: Մնում են միայն հիշողություններն ու պատերազմից ուղարկած նամակները: Ամեն նման նամակում մի զինվորի կյանքի դրվագ է, միլիոնավոր զինվորներից մեկի պատմություն: Դրանք ժամանակի կենդանի վկաներն են: Տարբեր արխիվներից մոտ 100 նամակ հավաքեցինք, կամավորները դրանք կարդացին ռադիոեթերում, որպեսզի զինվորների ձայները 70 տարի անց էլ լսելի լինեն սերունդներին: «Նամակներ պատերազմից» ռադիոնախագիծն իրականացվում է «Երեւան Փրոդաքշնս» ընկերության եւ «Ռադիո Վան»-ի կողմից: Նախագծին աջակցել են Հայաստանում ՌԴ դեսպանատունն ու Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի երեւանյան մասնաճյուղը: «Նամակներ պատերազմից» նախագծին կարող եք ամեն օր հետեւել «Ռադիո Վան»-ի եթերում: