«Գազպրոմ-մեդիայի» ժամանցային հեռուստաալիքների խմբի ղեկավարումը վստահվել է Արթուր Ջանիբեկյանին։
«Գազպրոմ-մեդիա» հոլդինգն իր ТНТ, Пятница, ТВ-3 և 2х2 ժամանցային հեռուստաալիքները կմիավորի միասնական խմբում:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն` նոր խմբի ղեկավարումը` տարեկան 20 մլրդ ռուբլի պոտենցիալ շրջանառությամբ, առաջարկվել է Comedy Club Production ղեկավար Արթուր Ջանիբեկյանին: Այդ պաշտոնի համար դիտարկվում է նաև Իգոր Միշինի թեկնածությունը, որը կպահպանի ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը:
«Գազպրոմ-մեդիայի» ժամանցային հեռուստաալիքների մեկ խմբում միավորման մասին գործակալությանը հայտնել են 4 աղբյուր, այդ թվում` նաև «Գազպրոմ-մեդիայի» կառույցներից և հոլդինգի գործընկերներից: Հոլդինգի խոշորագույն НТВ հեռուստաալիքը դուրս է մնում այդ խմբից: Նոր կառույցը իրավաբանորեն դեռևս չի ձևակերպվել: Գործակալության աղբյուրներից մեկի խոսքով` նոր կառույցի աշխատանքային անվանումը կլինի «ТНТ խումբ»: «Գազպրոմ-մեդիայի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել:
Ժամանցային հեռուստաալիքները միավորելու միտքը ծագել է դեռևս հոլդինգի նախկին ղեկավար Միխայիլ Լեսինի օրոք, ով պաշտոնից պաշտոնապես հեռացել է 2015-ի հունվարին: