25 Մարտ 2015, 02:00
1779 |

Քննարկում Հայաստանում կանանց դերի մասին

Օրերս Green Bean սրճարանում տեղի ունեցավ «Կանայք Հայաստանի առաջնորդներ. համայնքի ոգիներ» ծրագրի վերաբերյալ մտքերի հավաքման միջոցառում:

Միջոցառման կազմակերպիչներն էին Green Bean սրճարանը և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը:

Միջոցառմանը հրավիրված  «Կանանց ռեսուրս կենտրոն Հայաստան» հկ ղեկավար Լառա Ահարոնյանն իր ելույթում ներկայացրեց իրավիճակը Հայաստանում կապված որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության հետ։ Նա նաև խոսեց երկրում կանանց խտրականության մասին, վերլուծեց պատճառներն ու ակունքները:

ՀԶՆՀ հիմնադիր Թիմոթի Սթրեյթը կիսեց իր բազմամյա փորձը կապված Հայաստանի տարբեր համայնքներում կանանց շրջանում բիզնես հնարավորությունների ստեղծման, համայնքներում կանանց դերի բարձրացման հետ:

ՀԶՆՀ գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը ներկայացրեց նախագիծը: Նպատակն է բարձրացնել հանրային ակտիվ ներգրավվածություն ունեցող Հայաստանի կանանց դրական պատկերը: Ներկայացվեցին նաև ծրագրի գլխավոր խնդիրները՝  ուսումնասիրել ու ճանաչել բացառիկ կանանց, ովքեր կատարում են ուշադրությանը արժանի ներդրում իրենց համայնքի քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքում, միաժամանակ ներդնում կատարել կանանց հասարակական կերպարի կառուցման մեջ:

Միջոցառման ներկաներին բաժանվեցին ծրագրի մանրամասն ինֆորմացիայով լի թերթիկներ, որոնց վրա հնարավոր էր թողնել մեկնաբանություններ։ Դրանք հենց տեղում բարձրաձայնվեցին և կազմակերպվեց քննարկում: Մասնակիցները պատմեցին իրենց դիտարկումները կապված Հայաստանում կանանց դերի բարձրացման հետ, սեռական խտրականության հաղթահարման և այլն:





Այս թեմայով