16 Մարտ 2015, 22:31
2297 |

Արևածագը վերամբարձ կռունկի գագաթին

Դիմավորել արևածագը Երևանի կենտրոնում` Կասկադում գտնվող վերամբարձ կռունկի գագաթին բավականին լուրջ մարտահրավեր է:  Սակայն եթե դու ադրենալինի որսորդ ես, ապա նպատակն էլ պետք է արժանի լինի: Երկու ընկեր Լևոնն ու Գևորգը արդեն բավականին երկար ժամանակ է` ինչ զբաղվում են ալպինիզմով: Իսկ դա նշանակում է, որ բարձրությունից վախ նրանք չունեն:

«Աշխարհի շատ քաղաքներում է տարածված roofing հասկացությունը` այսպես կոչված ուրբանիստական ալպինիզմ: Մենք նույնպես ոգեշնչվեցինք այդ գաղափարով, զինվեցինք  GoPro երկու տեսախցիկով ու ուղևորվեցինք»,- պատմում է Լևոնը:

Կասկադի կենտրոնում գտնվող վերամբարձ կռունկից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաքը: Մեկ օր առաջ նրանք ուսումնասիրել են տարածքը, կշռադատել բոլոր «կողմ և դեմ» կողմերը, գնահատել բոլոր ռիսկերը: Ինչ ստացվեց` ինքներդ դատեք նայելով տեսանյութը:


Այս թեմայով