Ադրբեջան և Վրաստան՝ որպես տարածքային միավորներ նախատեսված չեն, սակայն փոխարենը կա Քրդստան: Հայաստանի հարևաններն են Քրդստանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանի կայսրությունը:
Ամերիկյան Business Insider բլոգը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը՝ ըստ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի տեսլականի:
1919-ին Վիլսոնը մեծահարուստ Քրեյնի և աստվածաբան Քինգի հետ կազմել էր քարտեզ, որով տարածքները պետք է տնօրինվեին Օսմանյան կայսրության վերացումից հետո: Աղբյուրը նկատում է, որ դա հսկայական փորձություն էր ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով, որի ջատագովն էր Վիլսոնը:
Եվ այժմ աղբյուրն առաջարկում է մի պահ պատկերացնել 2015-ի Մերձավոր Արևելքը՝ ըստ այն ժամանակվա նախագծածի: Ըստ այդմ՝ մեր տարածաշրջանում գերիշխում է Հայաստանը՝ ելքով դեպի Սև ծով: Ադրբեջան և Վրաստան՝ որպես տարածքային միավորներ նախատեսված չեն, սակայն փոխարենը կա Քրդստան: Հայաստանի հարևաններն են Քրդստանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանի կայսրությունը:
Ի դեպ, Հայաստանը նշված է որպես ամերիկյան մանդատային պետություն:
Աղբյուրը՝ tert.am