Նախագիծ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
Իր ամբողջ գիտակից կյանքը Հայկական հարցի բարձրաձայնմանը նվիրած գերմանացի գրող, Spiegel ամսագրի գլխավոր խմբագիր Վոլֆգանգ Գոստը ImYerevan.com կայքին է տրամադրել «Հայոց ցեղասպանությունը 1914-1915 թթ.» գրքի արխիվային փաստաթղթերը օնլայն հարթակում հրապարակելու աննախադեպ իրավունքը:
2015-ին մաս առ մաս կհրապարակենք այդ փաստաթղթերի օրիգինալ տարբերակները:
Նախագիծն անվանել ենք «100 տարի առաջ` այս օրը»: Դրա շրջանակներում պլանավորում ենք հրապարակել 100 տարի առաջ նույն թվականի նույն օրը տեղի ունեցած իրադարձություներին նվիրված գերմանացի դեսպանների նամակ-արձանագրությունները:
Արխիվում առկա են փաստաթղթեր 1913-1916 թվականների ընթացքում կատարված
Իրադարձությունների մասին: Սակայն մեր ուշադրության կենտրոնում են հայտնվելու միայն 1915-ի ընթացքում գրված նամակ-արձանագրությունները:
Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք նաև մաս առ մաս հրապարակել «Հայգիտակ» հրատարակչության տպագրած «Սև գիրք» գրքում առկա արտասահմանցի, մշակութային ու քաղաքական հանրահայտ
գործիչների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածները:
Նախագծի աշխատանքները կսկսվեն 2015-ի մարտի 13-ին, քանի որ հենց այդ օրը՝ 100 տարի առաջ, գերմանացի հյուպատոս Բյուգեն նամակ էր հղել Կոնստանդնուպոլսի դեսպան Վեգինհայմին, որտեղ հյուպատոսը մանրամասն նկարագրում է 1915-ի մարտի 13-ի դեպքերը Վանում և Ադանայում: