2005-ի սեպտեմբերին «Ереван» ամսագիրը հայտարարեց, որ սկսում է նոր մեծածավալ նախագիծ հայկական համազգային խորհրդանիշերը հավերժացնելու համար: Առաջինը պատրաստվեց դուդուկի հուշարձանը, որի մեղեդիներն այսօր կարելի է լսել թե՛ սիմֆոնիկ երաժշտության մեջ, թե՛ ջազում ու ռոքում: 2006-ի դեկտեմբերի 23-ին բրոնզե քանդակը տեղադրեցին Մոսկվայի Շչեմիլովյան նրբանցքում՝ Հայ առաքելական եկեղեցու լուսավորչական կենտրոնի առջև: «Հայրենիքի երգը» անվամբ քանդակի հեղինակները Ֆրիդրիխ Սողոյանն ու որդիներն են՝ Վահեն և Միքայելը: Հուշարձանի բացմամբ եզրափակվեց Հայաստանի տարին Ռուսաստանում:
Շնորհակալ ենք բոլորին, որոնք արձագանքեցին «Ереван» ամսագրի կոչին, ու որոնց շնորհիվ առաջացավ դուդուկի՝ ծիրանենու վառ, ջերմ ու հնչեղ «պտուղի» խորհրդանշական մարմնավորումը: