«ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ վերականգնվեց Սասունցի Դավթի արձանի շրջակա տարածքը, արձանն էլ ստացավ իր սկզբնական տեսքը:
2008-ի մայիսին «Ереван» ամսագրի նախաձեռնությամբ վերանորոգվեց ու վերականգնվեց Հանրապետության հրապարակի «7 աղբյուր» ցայտաղբյուրը:
2008-ի հունվարի 28-ին Երևանի Պուշկինի 38 հասցեում գտնվող տանը «Ереван» ամսագրի նախաձեռնությամբ փակցվեց գեներալ Սիլիկյանին նվիրված հուշախտակ:
«Ереван» ամսագրի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղադրվեց հայկական ազգային նվագարանի՝ դուդուկի հուշարձանը: Այն բացվեց 2006-ի դեկտեմբերի 23-ին:
«Ереван» ամսագիրը Երևանի Փարաջանովի թանգարանին նվիրեց 12 ափսե, որոնք վարպետը նկարազարդել էր 1965-ին:
Երևանի Գևորգ Քոչար փողոցում տեղադրվեց երևանյան բակի տիպիկ կերպարի՝ նարդի խաղացողի արձանը:
«Ереван» ամսագրի նախաձեռնությամբ Հայաստանի կենտրոնական բանկի շենքի առջև 2008-ի նոյեմբերի 22-ին տեղադրվեց հայկական ազգային տարադրամի՝ դրամի հուշարձանը: