Svoboda square 14/2, 3 line, home 2, Rostov-on-Done, Russia
Ռուս-հայկական բարեկամության թանգարանը ստեղծվել է 1970-ականներին, որպես գավառագիտական թանգարանի մի բաժին: Մինչև 2007-ը թանգարանը տեղակայված էր հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: 2011-ի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ թանգարանի հանդիսավոր բացումը նոր հասցեում: Ներկայումս այն գտնվում է Իսկանդարովի նախկին առանձնատան պատմական շենքում: Թանգարանն ունի ավելի քան 30 000 հազվագյուտ ցուցանմուշների բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է Ղրիմից Դոն հայերի բնակեցման պատմությունը, դոնահայերի ազգագրությունը և այլ մանրամասներ: