Գնատ Յուրայի փ. 12, Կիև, Ուկրաինա, (044) 407-62-7.
1996-ին բացված ռեստորանը գտնվում է Բորշչագովկայում՝ Կիևի արևմտյան ծայրամասում: Ռեստորանն ունի երկու սրահ հանդիսությունների համար, առանձին տնակ-խցիկներ ու մեծ, բաց ու երկարավուն պատշգամբ՝ նախատեսված 150 հոգու համար: Ճաշացանկն ընդգրկում է հայկական խոհանոցն ու ուկրաինական ամենայտնի ուտեստներից մի քանիսը, օրինակ՝ կիևյան կոտլետներ: «Արարատն» աշխատում է ժամը 11:00-ից մինչև 24:00-ը: