Erebuni restaurant London Guards Hotel, 37 Lancaster Gate, London, Greater London W2 3NA, United Kingdom, (20) 7402 6067
«Էրեբունի» ռեստորանը Լոնդոնում բացվեց 1994-ին: Խոհանոցը հիմնականում հայկական է՝ ռուսականի ու վրացականի որոշ տարրերով: Ճաշացանկում կա թթու դրած կարմիր բիբար՝ սխտորով ու սամիթով, էջմիածնի դոլմա, նույնիսկ իշխան ու Սևանի կարմրախայտ: Ռեստորանի խմիչքների ցանկն ընդգրկում է հայկական կոնյակների մեծ ընտրանի: «Էրեբունի» ռեստորանն աշխատում է ուրբաթ և շաբաթ օրերին, 16:00-ից մինչև 02:00: