Armenian Church Lane, Hooghly-Chinsurah, West Bengal, India
1697-ին կառուցված հայկական եկեղեցին Բենգալիայի երկրորդ հնագույն քրիստոնեական վանքն է ու ամենահին հայկական եկեղեցին Հնդկաստանում: Ամեն տարի հունվարի 13-14-ը եկեղեցում նշվում է Հովհաննես Մկրտչի տոնը, որի մասունքները, ըստ հավատալիքների, պահվում են 65 կմ հեռավորության վրա գտնվող Սուրբ Նազարեթ եկեղեցում, ու ուխտագնացների կողմից բերվում տոնին: Եկեղեցու կողքին գտնվում է Արցախի հայտնի իշխանական տան՝ Մելիք-Բեգլարյանների ընտանեկան գերեզմանը: