Gulbenkian Library, Armenian Quarter, The Old City, Jerusalem, Israel
Աշխարհում ամենից վաղ ձևավորված հայկական համայնքներից մեկը սուրբ քաղաքում է: Վարկածի համաձայն առաջին հայերն այստեղ հաստատվեցին 1-ին դարին վերջին: Իսկ հին քաղաքի հայտնի թաղամասը ձևավորվեց 12-րդ դարի սկզբին, երբ կառուցվեց Սուրբ Հակոբյանց տաճարը: Ավելի ուշ կառուցվեց Սուրբ Թորոս եկեղեցին, որտեղ սկսեցին հավաքել պատրիարքարանի ձեռագիր գրքերը: Այսօր գրադարանն ունի ավելի քան 4000 ձեռագիր մատյան, այդ թվում՝ 11-րդ դարում գրված: Պատրիարք Եղիշե Թուրյանին նոր, մեծ գրադարանի գաղափարը երկար ժամանակ էր մտատանջում: Ծրագիրը կյանքի կոչվեց շնորհիվ հայտնի բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի, ով նախագիծը նվիրեց իր ծնողների հիշատակին: 1929-ին դրվեց ապագա շենքի հիմքը, իսկ 1932-ին գրադարանն արդեն գործում էր: