2629 S Clovis Ave Fresno, CA 93725, USA, tel. +1 559-237-2294
1901-ին հիմնված ու արդեն չորորդ սերունդը գոյություն ունեցող այս ֆերման ոչ միայն ընտանեկան բիզնես է, այլև բացօթյա յուրօրինակ թանգարան: Ֆերմայի հիմնադիր Բաղդասար Սիմոնյանը «խաղողի» գործի առաջին ռահվիրաներից էր: Ֆերմայի տարածքում մինչև հիմա կարելի է տեսնել տարբեր ժամանակների գյուղատնտեսական տեխնիկա, օրինակ՝ 1902-ի աղյուսի արտադրության հաստոց, 1925-ի մանրացնող մեքենա, 1919-ի ջրի հսկայական անոթ: Այս ամենից զատ, ֆերմայում կա ընտանեկան զվարճանքի կենտրոն՝ «Սիմոնյան» ֆերմայի հին քաղաքը», որը ներառում է համերգասրահ, ճաշարան, տիր ու ցուցասրահ: