2-nd Ave, Manhattan, New York, NY
Հայ առաքելական եկեղեցու առաջին տաճարն է Հյուսիսային Ամերիկայում: Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմը կազմավորվել էր 1898-ին՝ համաձայն Խրիմյան Հայրիկի հրովարտակի: Բայց թեմի գլխավոր եկեղեցին, որ գտնվում է Մանհեթեն թաղամասում՝ Empire State Building-ի մոտակայքում, կառուցվեց միայն 1968-ին: Եկեղեցին գտնվում է Երկրորդ պողոտայի ու 34-րդ փողոցի խաչմերուկներում: Տաճարն օծել է Ծայրագույն պատրիարք, Նորին սուրբ օծություն ամենայն հայող կաթողիկոս Վազգեն Ա-ն: Գավիթի կամարները նկարազարդված են Սուրբ Վարդանի կյանքից դրվագներով, որոնք կրկնօրինակում են ներկայիս Թուրքիայում գտնվող Վանա լճի Ախթամար կղզու հայկական եկեղեցու պատկերները: Տաճարի գլխավոր զարդը մեծ որմնանկարն է, որտեղ Վարդան Սպարապետը օրհնություն է ստանում Հովսեփ կաթողիկոսից: 2009-ի գարնանը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի ներկայությամբ տեղի ունեցավ հայկական տաճարի նոր բրոնզե դարպասների բացման արարողությունը: