Ղրիմի Կիրովի շրջանի Հին Ղրիմ:
Հիմադրվել է 1358-ին Ղրիմի հայերի հոգևոր առաջնորդ Հովհաննես Սեբաստացու կողմից: Սուրբ Խաչը ժամանակակից Ուկրաինայի տարածքում պահպանված 14-19-րդ դարերի հայկական միակ վանքային համալիրն է: Բաղկացած է Սուրբ Նշան եկեղեցուց, 1694-ին ավելացված վանական խցերի կորպուսից, ճաշարանից ու 18-րդ դարի երկու շատրվանից: 2008-ի հուլիսին Սուրբ Խաչն օծեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ներկա պահին վանքը բաց է այցելությունների և ուխտագնացությունների համար: