Mardigian Museum of Armenian Art and History, 14001 Armenian Quarter, Old City Jerusalem 91141, (02)628-23-31
Թանգարանը գտնվում է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում՝ նախկինում Ջամթաղ անունը կրող հայկական պատրիարքարանի հոգևոր սեմինարիայի շենքում: Մոտ 20 տարի առաջ հայ բարեգործներ Էդուարդ ու Ելենա Մարդիգյանները օգնության հասան քանդվելու վտանգի առաջ կանգնած շենքին: Նրանց ջանքերի ու առատաձեռնության շնորհիվ Ջամթաղը վերածվեց թանգարանի՝ դառնալով հայկական սփյուքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Թանգարանն ունի ունիկալ ցուցանմուշներ՝ հին խալիներ, հայկական մետաղադրամների հավաքածու և նույնիսկ առաջին հայկական հանրապետության թողարկած մի քանի թղթադրամ: