Ararat-Eskijian Museum 15105 Mission Hills Road, Mission Hills, CA, (818) 838-48-62
1996-ին հայ գաղթական Լյութեր Էսքիջյանի հիմնած թանգարանն ունի պատմական քարտեզների, մետաղադրամների տարբեր նմուշներ, նկարներ ու երաժշտական գործիքներ: «Արարատ-Էսքիջյան»-ը ստեղծվել է Ամերիկայի հայկական համայնքի ներսում ավանդույթների ու արժեքների սերնդեսերունդ փոխանցումն ապահովելու նպատակով: Թանգարանին կից գործում է մշակութային կենտրոն, որտեղ մշակույթի ու պատմության մասին դասախոսություններ են անցկացվում: