Աքան Սերե փ., տ.15, Ալմա Աթա, Ղազախստան
2006-ին կառուցված եկեղեցին Ղազախստանում առաջին հայկական հոգևոր օջախն է: Կառուցման նախաձեռնողն էր Հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի նախագահ Արտյուշ Կարապետյանը: Օծվել է Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից: Վանքի բակում տեղադրված է Հայաստանից բերված խաչքար: