Armenian Genocide khachkar York cemetery, Toronto, Ontario, Canada
2010-ի հոկտեմբերի 17-ին Տորոնտոյի Յորք գերեզմանատանը տեղադրվեց Հայոց Ցեղասպանության 1 500 000 զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Նախաձեռնությունը Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցունն էր: Խաչքարի հեղինակը Հակոբ Ջանբազյանն է: Վրան փորագրված են Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերը, «Կուզեի տեսնել աշխարհում գեթ մի ուժ, որ կարողանար բնաջնջել այս ցեղը, ազգն այս անկարևոր մարդկանց, որոնց բոլորը պատերազմներն ավարտված են ու պարտված, որոնց կառույցներն ավերված են, գրականությունը չի կարդացվում, երաժշտությունը չի լսվում ու աղոթքները մնում են անպատասխան: Եկե՛ք, կործանե՛ք Հայաստանը: Մտե՛ք նրանց տներն ու եկեղեցիները ու նայեք՝ նորից չե՞ն ծիծաղի, երգի ու աղոթի: Ու երբ որևէ տեղ նրանցից երկուսը հանդիպեն, զգուշացե՛ք, որ նոր Հայաստան չկերտեն»: