Holy Resurrection Armenian Church (Mbabane)
Եկեղեցին հիմնվել է 1985-ին Գրիգոր Դերբելյան անունով հայի կողմից, Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեից ոչ հեռու գտնվող Փայն-Վելլի (Սոճենու հովիտ) անունով վայրում: Մատուռի շինարարությունը տևել է չորս տարի և ավարտվել 1989-ին: Փոքր տաճարն ունի երկու գմբեթ, որոնցից մեկը ծառայում է զանգակատուն: Սուրբ Հարության եկեղեցու օծման արարողությունն անցել է խիստ հայկական կանոններով, չէ որ այն Հայկական Առաքելական եկեղեցու պաշտոնական տաճարն է Սվազիլենդում: Տաճարի կողքով հոսում է մի փոքրիկ գետակ, որը Դերեբեքյանն անվանել է Արաքս և նույնիսկ այդ անունով փոքր ցուցանակ է տեղադրել: