Вірменський кафедральний собор Успіння Пресвятої Богородиці Вулиця Вірменська7 -13, Старемісто, Львів, Україна
Հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձան Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարի համալիրը 1998-ին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Տաճարի շինարարությունը սկսվել է 1363-ին երկու հայ հարուստ վաճառականների` Թեոդոսիացի Հակոբի և Հայցարածցի Փանոսի կողմից: Շինարարությունը ղեկավարում էր լվովյան հայտնի շինարար Դորինգը: Վանական համալիրը ներառում է հայ բենեդիկտականների վանքը, նախկին հայկական բանկի շենքը, արքեպիսկոպոսական պալատը և XVI դարի աշտարակ-զանգակատունը: Սովետի ժամանակ տաճարում էր տեղակայված Լենինի անվան Լվովի թանգարանի պահոցը: 2000-ի հունվարին անկախ Ուկրաինայի իշխանությունները տաճարը փոխանցեցին Հայ Առաքելական եկեղեցուն: 2003-ի մայիսի 18-ին համայն հայերի կաթողիկոս Գարեգին Բ-ն օծեց տաճարը: