Նևսկի պողոտա, տ. 40-42, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
1770-ի մայիսին հայ համայնքի ղեկավար Հովհաննես Լազարևը դիմեց կայսրուհի Եկատերինա երկրորդին խնդրելով թույլտվություն հայկական եկեղեցու կառուցման համար: Նախագծի հեղինակ դարձավ ճարտարապետ Ֆելթենը: Եկեղեցու շինարարությունն արժեցավ 33 000 ռուբլի, որոնցից 30 000-ը Լազարևը տրամադրեց իր անձնական բյուջեից: 1780-ի փետրվարի 18-ին եկեղեցին օծվեց ու դարձավ պետերբուրգյան հայության մշակութային կենտրոնը: Սովետական տարիներին այն փակեցին: Կրկին օծվեց 2000-ի հուլիսի 12-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: