Ganchvor Sourp Asdvadzadzin
Կառուցվել է 1346-ին Կիլիկիայից գաղթած հայերի կողմից: Վանքը գտնվում է Ֆարմագուստա քաղաքի հյուսիսարևմտյան մասում՝ կարմելիտների եկեղեցու ուղիղ դիմաց: Գանչվորը կառուցել են տիպիկ հայկական ոճին հավելելով հունակիպրոսական ճարտարապետության փոքրաթիվ տարրեր: Վանքը դադարեց իր գործունեությունը 1571-ին ու աստիճանաբար սկսեց քանդվել: 1936-ին վերանորոգված վանքը վերադարձրին Հայ առաքելական եկեղեցուն: Ինը տարի հետո արքեպիսկոպոս Ղևոնդ Չեբեյանը Գանչվորը նորից օծեց: 1963-64 թվականների բախումներից հետո վանք տանող մուտքը փակվեց կղզու այս հատվածում տեղաշարժվելու սահմանափակումների պատճառով: Բայց 2005-ից ի վեր զբոսաշրջիկներին նորից թույլ են տալիս այցելել վանք: