Վիրմենսկա փողոց 19, Ստարա միստո, Լվով, Ուկրաինա (032) 297-56-37
«Վիրմենկա» («Հայուհի») լեգենդար սրճարանը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Հայկական փողոցում: Այստեղ պատրաստում են Լվովի ամենալավ արևելյան սուրճը: Եփում են ըստ ավանդական եղանակի՝ ավազի վրա, ու մատուցում թարմ խմորեղենով: 1978-ին բացված սրճարանը արագ դարձավ Լվովի արվեստասեր երիտասարդության ու բոհեմի սիրած վայրը: Ուշագրավ է, որ սրճարանի ոճը չի փոխվել սովետական ժամանակներից ի վեր: Սրճարանը մի քանի անգամ նշվում է Դինա Ռուբինայի «Պետրուշկայի սինդրոմը» վեպում: