The Forty Martyrs Armenian Cathedral Haretal-Yasmin, Aleppo, Syria
Քառասուն նահատակների հայկական մայր տաճարը գտնվում է Ջդեյդեում՝ Հալեպի քրիստոնեական թաղամասում: Որոշ տվյալների համաձայն՝ այն կառուցվել է 1429-ին: Սկզբում տաճարի փոխարեն փոքր մատուռ էր, որտեղ հազիվ 100 մարդ էր տեղավորվում: 1500 և 1616 թվականներին Քառասուն Նահատակների տաճարը հիմնովին վերանորոգվեց ու մեծացվեց՝ հետագայում հաճախ դառնալով Կիլիկիայի կաթողիկոսության ժամանակավոր նստավայր: Առանձին հետաքրքրության է արժանի տաճարի 1912-ին կառուցված զանգակատունը՝ Հալեպի բարոկկո ոճի ճարտարապետության յուրօրինակ նմուշներից մեկը: Ներկա պահին Քառասուն նահատակների մայր տաճարը Սիրիայում Հայ Առաքելական Եկեղեցու գործող կենտրոնն է: