Armenian tavern 79 Armenian Patriarchate Road, Old City, Jerusalem, 91140, Israel, (972) 2-627-38 -54
Երուսաղեմի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկը՝ «Հայկական Պանդոկը», բացվեց 1994-ին: Խոհանոցը՝ անվանը համապատասխան, ավանդական հայկական է: Այստեղ, օրինակ, կարելի է ճաշակել թեթև յոգուրտով հայկական ամառային աղցան, լահմաջո, խորովածի տարբեր տեսակներ, քյաբաբ ու քյուֆթա: Ռեստորանն աշխատում է երկուշաբթիից կիրակի 12:00-ից մինչև 22:00: Շաբաթի օրերին «Հայկական Պանդոկը» փակ է: