Armenian cemetery of Old City, Jerusalem, Israel
1915-ի Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայկական լեգիոնի մարտիկների հուշակոթող: Առաջին աշխարհամարտի ժամանակ Լեգիոնը, որը Պողոս Նուբար Փաշայի նախաձեռնությամբ ձևավորվել էր ֆրանսիական բանակի կազմում, 1917-ի հոկտեմբերի 28-ին մասնակցում էր Սինայի թերակղզում գերմանա-թուրքական զորքերի դեմ հակագրոհին, իսկ 1917-ի դեկտեմբերի 7-ին դուրս մղեց թուրքական զորքերը Երուսաղեմից: Հուշակոթողը կանգնեցվել է հին քաղաքի հայկական գերեզմանատանը և իրենից ներկայացնում է գրանիտե քարասալ, որի վրա փորագրված են Հայկական լեգիոնի 25 մասնակիցների անունները: