Jefferson avenue, Detroit, Michigan, USA
Հայ մեծ կոմպոզիտոր և երգիչ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) և 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը գտնվում է Ջեֆերսոն ավենյուում՝ Ռենեսանս կենտրոնից ոչ հեռու: Բրոնզե արձանը Դեթրոյթում կանգնեցվել է 1980-ին Ասսարյան Ֆաունդեյշնի և Հայկական հուշարձանների կոմիտեի նախաձեռնությամբ հանգանակված միջոցներով: Հուշարձանի հեղինակը հայտնի կանադահայ քանդակագործ Արտո Չակմակչյանն է: