Marcelin Wilson park, Montreal, Canada
Մոնրեալի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը սկսվել է 1990-ականների կեսին և ավարտվել 1998-ին: Նախագծի հեղինակն է հանրահայտ կանադացի քանդակագործ Ֆրանսին Լարիվեն: Հուշարձանի կառուցման գումարը հավաքվել է Կանադայի հայկական համայնքի և Մոնրեալի քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ: