William Saroyan Theatre 700 MStreetFresno, CA 93721-2715, UnitedStates, (559) 445-8100
1966-ի հոկտեմբերին կալիֆորնիական Ֆրեզնո քաղաքում բացվեց The Fresno Convention Center (Ֆրեզնոյի այցերի կենտրոն), որը դարձավ ամբողջ նահանգների ամենահաջողակ մշակութային օջախներից մեկը: Սկզբում համալիրը բաղկացած էր երեք առանձին կառույցներից, որոնցից կարևորը թատրոնի շենքն էր՝ անվանյալ ի պատիվ քաղաքի ամենահայտնի բնակիչ Վիլյամ Սարոյանի: Իր հրաշալի ակուստիկ տվյալով հայտնի դահլիճը, նախատեսված 2 353 հանդիսատեսի համար, գործածվում էր ներկայացումների, համերգների և այլ միջոցառումների համար: Թատրոնի բեմում ելույթներ են ունեցել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Միխայիլ Բարիշնիկովը, Արթուր Ֆիդլերը, Իսահակ Շտերնը, ինչպես նաև աշխարհարռչակ աճպարար Դևիդ Կոպերֆիլդը: Բացի այդ, Վիլյամ Սարոյանի անվան թատրոնը յուրօրինակ «տնական» հարթակ է Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆրեզնոյի Օպերայի համար: