Ա՛ջ քաշի
Կա կարծիք, ըստ որի՝ ինչպիսի վարորդ ես, նույնպիսի մարդ ես: Եթե առաջնորդվենք այս սկբունքով, ինչ ասես կարելի է մտածել երևանցիների մասին: Չնայած երևանյան երթևեկությունից տպավորվելու համար երբեմն հերթը վարորդի քշելուն չի էլ հասնում. մեքենայի մակնիշը, համարանիշները, ճաշակով թյունինգը, կայանած դիրքն ու վայրն արդեն իրենցն ասում են: