Հավաքաձու
Հավաքորդները տարօրինակ մարդիկ են, նրանց ասես չեն բավարարում իրական աշխարհի գույները, այդ պատճառով էլ ձգտում են ստեղծել իրենցը, շրջապատվել իրերով, որոնց մեջ հոգի կա և որոնք անփոխարինելի են: Այդպես էր նաև այս անգամ, երբ փոքր Հայաստանի վարդագույն քաղաքի Էստոնական փողոցի նեղլիկ մուտքի կիսախավար միջանցքներն ու կես ոտնաչափ լայնության աստիճանները պսակվում են մի անշուք դռնով, որը, սակայն, իր հերթին բացում է հսկա, ահռելի, անգրկելի թագավորության դռները: