Ամսագիր Ապրիլ 2012 Տորթաշինություն

25 Ապրիլ 2012, 20:15
1304 |

Տորթաշինություն

Ճարտարապետ բլոգեր Արսեն Կարապետյանը տրամաբանական կապ է գտնում ցուրտումթին Երևանում մեծ շուքով հանրությանը պատիվ տրված տորթի, Փակ շուկայի անհասկանալի վիճակի և հայտարարված մեծամասշտաբ և նույնքան կասկածելի նախագծի միջև:

Քաղաքաշինությունը պետության կառուցվածքի և գաղափարախոսության հայելին է: Կայացած, հանդարտված հասարակարգերում քաղաքաշինությունը խարսխի դեր է խաղում, կապելով քաղաքացիներին տվյալ տեղի և տվյալ ժամանակի հետ: Բայց փոփոխությունների ժամանակաշրջաններում, լինեն դրանք արհավիրքներ, հեղափոխություններ, հին պետության կործանում և նորի առաջացում, քաղաքները ինչ-որ ժամանակ իներցիայով շարունակում են սովորական դարձած աճը, բայց հետո անպայման առաջանում են նոր իրականության էությունը խորհրդանշող գաղափարներ: Դրանք կարող են մարմնավորված լինել, ինչպես օրինակ Մուսսոլինիի Հռոմի թաղամասը: Կարող են մնալ թղթի վրա, հաճախ լինելով անիրական, ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի թղթե ճարտարապետությունը, ռուսական ֆուտուրիստական նախագծերը կամ 60-ականների ամերիկյան թռչող քաղաքները:
Հաճախ ժամանակի այդ խորհուրդ-նշանները առաջանում են ինքնըստինքյան, և հեղինակները չեն էլ պատկերացնում, թե ինչ խոր իմաստ ունի իրենց ստեղծագործությունը: Եվ բացարձակ կարևոր չէ ֆիզիկական չափը: Կարևոր չէ նաև, թե ինչի մասին ենք խոսում, առարկայի՞, թե իրադարձության: Այդպես, եթե Ազգային պատկերասրահի մուտքի մոտ տեղադրված քարե ցայտաղբյուրը (չեմ վախենում օգտագործել միամիտ ու ջերմ «պուլպուլակը») համարձակ կարելի է ընդունել իբրև 60-ականների մոդեռնիստական Երևանի խորհրդանիշ, ապա այսօրվա Հայաստանի հասարակարգի առաջին և մինչև օրս արդիական ճարտարապետական խորհրդանիշն էր 1992 (եթե հիշողությունս չի դավաճանում) թվականի Վանո Սիրադեղյանի թեթև ձեռքով երևանցիներին մատուցած ահռելի տորթը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով