Ամսագիր Ապրիլ 2012 Սովետի երկու լավ բաները

25 Ապրիլ 2012, 20:40
1929 |

Սովետի երկու լավ բաները

Երևանցիները սիրում են խոսել ամեն ինչի մասին: Բայց քաղաքային անցուդարձի, նորությունների և պարզապես հետաքրքիր մտքերի խտացումը, անշուշտ, կարելի է հանդիպել միայն երևանյան տաքսիներում: Մենք որոշեցինք սովորականից ավելի ուշադիր լսել տաքսու վարորդների խոսքերը՝ ինչն էր ավելի լավ Սովետի ժամանակ, ինչու Կենտրոնը ապրելու տեղ չէ և այլն:

Ախպերս, ինձ սենց մի նայի հա: Ես 10 տարի Ռուսաստան եմ աբրել՝ Կռասնադար: Հզոր երգիր ա, կարգուկանոն կա, բան կա: Էս տաքսու գորձը ժամանակավոր ա, հեսա գորձերս լավանան, էրեխեքիս հավքեմ էլի Կռասնադար եմ գնալու:

***
Ի՛, էս Էրևանը աբրելու տեղ չի, ո՛չ օդ կա շնչելու, ո՛չ երևանցիք են բանի պետք՝ չոր, կոպիտ. նստում են սկի չեն էլ բարևում, թե ասա ձեզնից ինչա՞ գնում, մարդ ենք էլի ռուլին նստած, հո ռոբոտ չե՞նք, բարևեք էլի: Չէ, էս քաղաքում յավնի մի բան էն չի: Ստե էս խեղճ ջահելները ամեն կանաչի համար քյալա են տալի, ինչքան պռոսպեկտով անցնեմ հա հավքված են ընդե, իսկ այ մեր Եղեգնաձորում էնքան կանաչ կա գլուխդ ֆռա: Վայ, բա ընդեյի մարդիկ, գիդե՞ս ինչ բարի սիրտ ունեն: Այ սենց սաղ օրը ստից ընդե եմ քշում, բայց մտքումս մեր գյուղում եմ՝ վարում եմ, ցանում եմ, գնում եմ գորձի՝ ես ֆիզկուլտի դասատու եմ է, ինձնից ի՞նչ շոֆեռ:

***
Արա հլը նայի սրան ոնց ա հագնվե՜լ... Սովետի վախտ երկու բան էր ավելի լավ. մեկը, որ Պոնչիկանոցում ծիրանի ջեմով պոնչիկ էին տալիս, մեկն էլ որ գիտեիր՝ ցիրկի մոտ բ*զերն են կայնած: Հիմա փողոցով քայլում ես՝ չես ջոգում, ով ա բ*զ, ով ա գյ*թ:

***
Էս մեր հայ աղջկերքի ոռը էս վերջին տարիներին փոքրացել ա՞: Մի քանի օր առաջ Գառնիի կողմերն էի, պըտի արդեն Երևան գայի, մեկ էլ ինչ-որ ջահելներ էին՝ մեկը եկավ, ասեց՝ «հոպար, կըլնի՞ մառշռուտնու նման նստենք՝ քշենք Երևան»: Ասի՝ «խի՞ չի ըլնի, նստեք»: Ախպեր, կպատկերացնե՞ս, հետևը վեց հոգի աղջիկ էր նստած:

***
Էս ազգում մեկը կա՞, որ չգիտի էդ անտեր ամերիկյան դեսպանատան տեղը: Մեր ազգում էն վախտ սենց բաներ չկային, որ մտածեին՝ Ամերիկա, դոլար, տո եսիմինչ: Սաղ իրանց համար կուշտ ապրում էին, ոչ մի պրոբլեմ չունեին: Բայց որ 46 թվին սփյուռքահայերը եկան, դեպի Ամերիկա ձգտում սկսվեց: Հա, ճիշտ ա, 88-ին երկրաշարժից հետո սկսվեց, հետո էլ... Նենց չի, որ մեղադրում եմ գնացածներին, բայց դե փախան էլի: Մեկ էլ էն որ սկսում են ընդեից ճոռոմ-ճոռոմ խոսալ, ասում եմ՝ «բա տենց լավն էիք, մնայիք մեր հետ զենքը վեկալեիք էթայիք պատերազմ, ոչ թե ձեր Ամերիկաներից գոռայիք՝ «Ղարաբաղը մերն ա»: Սկի հըմի էլ պարզ չի, Ղարաբաղն ա՞ մերը, թե մենք Ղարաբաղինը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով