Ամսագիր Ապրիլ 2012 Բարեկամության ձեռքեր

25 Ապրիլ 2012, 20:45
2054 |

Բարեկամության ձեռքեր

Երևանի օղակաձև զբոսայգում, «Երիտասարդական» մետրոյի վերգետնյա կայարանի հարևանությամբ աչք են շոյում բարեկամության սպիտակ ձեռքերը, որոնք վաղուց արդեն դարձել են քաղաքի առավել սիրված և ճանաչելի հորինվածքներից մեկը: Սակայն ինչո՞ւ բարեկամության, և ի՞նչ խորհուրդ ունեն այդ մարմարյա ձյունաճերմակ քանդակները: «Ձեռքերի» մասին տեղեկություններ փնտրելիս, չէինք էլ կարծում, որ հասնելու ենք հեռավոր 1950-ական թվականներ, առավել ևս, որ կհատենք անգամ Ատլանտյան օվկիանոսն ու կհայտնվենք հեռավոր Կուբայի մայրաքաղաք Հավանայում:

Կուբայի համար սև ու մութ տարիներ էին 1950-ականները: Ժողովուրդն այլևս չէր կարողանում տանել բռնապետական լուծը, օր-օրի աճում էին հեղափոխական տրամադրությունները: 1950 թվականի սեպտեմբերի 13-ին երիտասարդ հեղափոխականների զինված մի խումբ մահափորձ ձեռնարկեց Բատիստայի նկատմամբ, ով տարիներ առաջ զինվորական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրել էր իր ձեռքը և դաժանաբար իշխում էր Կուբայում: Հենվելով իտալաամերիկյան մաֆիայի հզոր ներուժի վրա, Բատիստան Հավանան վերածել էր իսկական «խաղատան»: Հարձակումը տեղի էր ունեցել բռնապետի կնոջ աչքի առջև, ով այդ տեսարանից սարսափած դիմում է Աստծուն և աղերսում. «Եթե Ֆուլջենցիոն փրկվի, խոստանում եմ կանգնեցնել Հիսուսի արձանը, ինչպես այն մեկը, որը վեր է խոյանում Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում»: Կարելի է ենթադրել, որ աղոթքը հասավ հասցեատիրոջը, քանի որ բռնապետի նկատմամբ ձեռնարկած մահափորձը ձախողվում է, իսկ իրագործողները սպանվում են: Մարթա Բատիստան չի մոռա-նում խոստումը:
Ապագա արձանը պատվիրում են քանդակագործուհի Ջիլմա Մադերային: Հավակնոտ Բատիստաներն ուզում էին, որ Փրկչի արձանը լինի սպիտակ մարմարից, իսկ բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը: 42-ամյա Մադերան ներկայացնում է ապագա քանդակի մեկ մետր բարձրությամբ էսքիզը, որը պատկերում էր արևադարձային երկրների բնակիչներին բնորոշ դիմագծերով վեր հառնող Քրիստոսին: Այս ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը: 1957 թվականին օվկիանոսից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարարյան քանդակագործ Ալդո Բուտինին հանդիպում է Հռոմում Կուբայի դեսպանի հետ: Վերջինս նրան խնդրում է աջակցել Մադերային՝ հսկայական ծավալաչափերով այդ գործն իրականացնելու համար:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով