Ամսագիր Ապրիլ 2012 Գետնի տակից

25 Ապրիլ 2012, 20:50
2099 |

Գետնի տակից

Եթե Շրջանայինի գետնանցումով անցնելիս մի պահ ոտքդ կախ գցես, ապա գիրք վաճառողների հետ հաճելի զրույցի կբռնվես, ու չի բացառվում, որ քաղցրավենիք կամ թեյ էլ հյուրասիրեն, ինչպես, օրինակ, իմ դեպքում: Ճիշտ է, դրա համար վճարել պետք չէ, բայց գիրք գնել պարտադիր է, որովհետև գիրքը իմունիտետ է ապահովում «դուխդ» բարձր պահելու և երբևէ ոգու սով չզգալու համար: Համ էլ, այստեղ կարելի է այնպիսի գրքեր գտնել, որ ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպի:

Արսեն
Մի քիչ թեյ, տաք հագուստ ու շա՜տ սեր է պետք, որ պադզեմկայում չմրսես: Ես սիրով եմ անում իմ գործը, դրա համար էլ ոչ մրսում եմ ու ոչ էլ երբևէ ձանձրանում: Անկեղծ եմ ասում, մեկ-մեկ էնքան լավ գրքեր են լինում, որ ափսոսում եմ վաճառել: Գիրքը պետք է էժան լինի, որպեսզի կարդան, քանի որ Հայաստանում սպառողական զամբյուղը շատ քիչ է: Իսկ չկարդալու պատճառն այն է, որ այսօր մարդիկ զբաղ-ված են միայն օրվա ապրուստ հոգալով, աշխատանք փնտրելով: Թե չէ, որ ժամանակ ունենան, լավ էլ կկարդան. մեր ազգը կարդացող է:
Արդեն 12 տարի է՝ պադզեմկայում եմ ու նկատում եմ, որ ընթեր-ցողները քչանում են: Ես երազում եմ իմ սեփական գրախանութը բացել՝ մեծ, երեքհարկանի, լուսավոր, որտեղ շատ հետաքրքիր գրքեր կլինեն: Եթե մաքուր գրախանութ լինի ու գրագետ վաճառող, ապա համոզված եմ, որ գրախանութ մտնող ու կարդացող կլինի:

Սուրեն
Գիտե՞ս գործիս մեջ ամենահետաքրքիրը որն ա: Երբ որ գալիս են «Կամասուտրա» առնելու: Աղջիկները՝ շշուկով, տղաները՝ ծիծաղելով են հարցնում: Մի լավ հրատարակություն ունեմ՝ «Կամասուտրա 21-րդ դար»: Սրա մեջ ոչ թե հնդկական բնանկարներ են, այլ ֆոտոներ, իլյուստրացիաները ավելի պարզ ու բացահայտ են: Նշանակում ա՝ «Կամասուտրան» 21-րդ դարում էլ իրա նշանակությունը չի կորցրել: Դե ախր, ո՞նց կարա կորցնի, էս գիրքը հենց կյանքն ա. բա, կյանքն իրա արժեքը կկորցնի՞: Ես շա՜տ վաղուց եմ ծանոթացել դրա հետ, մինչև բանակ գնալս: Սովորում էի Գյումրու շինարարական տեխնիկումում, իսկ Գյումրիում էդ ժամանակ շատ ռուս աղջիկներ կային: Դրանից հետո էլ 7 տարի Լենինգրադում եմ եղել: Ընենց որ, իմ համար «Կամասուտրան» արդեն նորություն չէր: Պարտադիր չի, որ գիրքը բոլորը առնեն ու տանն ունենան, բայց պարտադիր է, որ բոլորը սերը որպես արվեստ, այլ ոչ թե որպես լկտիություն ընդունեն: Սեքսը բնական պահանջ է, մարդ ինչքա՞ն կարա առանց դրա մնա: Սեքսը կուլտուրա է, ինքնագոյացման արվեստ, որ մարդն իրեն մարդ զգա: Ու նույնիսկ մեր դարում էս հարցում կարող է օգնել գիրքը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով