ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին կայացած 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Սոցապ նախարարության տվյալներով Հայաստանում կա մոտ 196 000 հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից 8 120-ը մինչև 18 տարեկան են:
«Էմանուել» հատուկ կարիքով երեխաների ՀԿ-ն 2007 -ից զբաղվում է նրանց խնամքով ու ժամանցի կազմակերպմամբ: Օրվա ազատ ժամերին տարբեր կարգերի հաշմանդամություն ունեցող երեխաները միասին զբաղվում են տարբեր վարժություններով ու քիչ-քիչ ինտեգրվում հասարակությանը: