Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի ունեցող Street Workout աշխարհի չեմպիոնատի ժամանակ հայ ատլետ Էդուարդ Նիկողոսյանը ցույց տվեց վարպետության բարձր մակարդակ և զբաղեցրեց 5-րդ տեղը մրցույթի մասնակից 75-երկրներից ժամանած երկրների շարքում։
Էդուարդի ելույթն ըստ արժանվույն գնահատեցին ժյուրին և աշխարհի հայտնի ատլետները։ Նրա ելույթը շատ օրիգինալ և որակյալ էր։ Շնորհավորում ենք մեր հայրենակցին և Street Workout and Streetlifting Armenia ֆեդերացիայի անդամներին։
Ի դեպ, արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Street Workout 2015-ի աշխարհի չեմպիոնատը տեղի է ունենալու Հայաստանում։