Ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, Ամերիկյան System Of A Down(SOAD) ռոք խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. համերգ-ակցիան ուղղված Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:
Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքներւ: Հանրապետության հրապարակում համերգը լինելու է անվճար: