Ավարտվեց ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հանձնվեցին մրցանակները։ Այս տարի փառատոնն անցկացվեց 4 մրցութային ծրագրով' լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական և հեռուստատեսային/կրթական ֆիլմեր: Այս տարի փառատոնին մասնակցում էին 400–ից ավելի ֆիլմեր աշխարհի 45 երկրներից:
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» նոմինացիայում հաղթող ճանաչվեց Լիու Ջիանի «Փիրսինգ 1» անիմացիոն ֆիլմը, լավագույն հեռուստատեսային/կրթական ֆիլմ ճանաչվեց Փիթ Բիշոփի «Նավթի պատմությունը», լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Մեծ աղմուկը», լավագույն ավարտական ֆիլմ՝ «Միրամարեն»։
Մանկական ժյուրի մրցանակը շնորհվեց Յակոբ Ֆրեյին («Բոբ»), «Լավագույն դեբյուտ» մրցանակը' Մերի Կյուրեղյանին («Արևը և խավարասերը»), «Ռոբ Սահակյանց» մրցանակը՝ Մաքս Հաուարդին, Կարինե Արոյանին, Լուսինե Քասարջյանին։
Մշակույթի նախարարության ոսկե մեդալը ստացավ Ստեփան Անդրանիկյանը, իսկ պատվոգրերը՝ Լյուդմիլա Սահակյանցը, Գայանե Մարտիրոսյանը։