Google ընկերության Gmail փոստային ծառայությունն այսուհետև հասանելի է հայերենով: Վերջին փոփոխության արդյունքում ծառայությունը համալրվել է 13 լեզուներով, արդյունքում հիմա լեզուների ընդհանուր թիվը հասել է 71-ի:
Նոր լեզուների շարքում են նաև ադրբեջաներենը, չինարենը, աֆրիկերենը, ֆրանսերենը (Կանադա), մոնղոլերենը, վրացերենը և այլն:
«Սերտորեն աշխատում ենք լեզվաբանների հետ, որպեսզի վստահ լինենք, որ լեզվի տոնն ու ոճը ճիշտ են»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: