Շենգավիթ վարչական շրջանի հանգստյան գոտիներից մեկում բացվեց հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի` Մովսես Գորգիսյանի հուշարձանը: Հեղինակն է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Գորգիսյանի անունը կրող Չարբախ թաղամասի շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հանգստի գոտում կառուցվել է նոր պուրակ: