Մանկական զբոսայգում տեղադրվել է «Հիրոսիմայի խաղաղության քար» հուշաքարը: Այն պատրաստված է 1945-ի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից, որոնք ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են հուշաքարերի։