Բրիտանական URS խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ վարչական շրջան մոտ 3 կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման հնարավորության մասին ուսումնասիրությունը: Նոր ուղեգծի կառուցումն ունի 4 հիմնական տարբերակ: Անդրադառնալով նախկինում գլխավոր հատակագծով ուղեգծված երթուղու իրագործման հնարավոր տարբերակին՝ խորհրդատուն ասել է, որ այդ դեպքում կատարվելու են լրացուցիչ հորատման աշխատանքներ, որոնք կհանգեցնեն լրացուցիչ ծախսերի, մինչդեռ իրենք ընտրել են պակաս ծախսատար տարբերակները: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրության առաջարկները կօգտագործվեն Երևան քաղաքի հեռանկարային զարգացման համար: