Ապրիլի 2-ին Մոսկվայում կայանալիք «Նիկա» մրցանակաբաշխությանը «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում ներկայացվել է Նատալիա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» դրաման:
Արցախյան պատերազմի և խաղաղության մասին պատմող ֆիլմի հետ մեկտեղ այդ անվանակարգում ներկայացված են նաև «Հավերժ վերադարձ», «Բոլորը հեռացան», «Երկիրն իմ օթևանն է», «Միայնակ կղզի» ֆիլմերը: 2012-ին «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայում միջազգային կինոփառատոնի շրջանակներում: