Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է ռուսաստանցիների համար բիզնեսի տեսակետից առավել գրավիչ նախկին խորհրդային քաղաքների վարկանիշային ցանկը, որտեղ մեր մայրաքաղաքը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը' հետևում թողնելով Թբիլիսին ու Բաքուն: Forbes գրում է, որ նախորդ տարի Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 24,3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Ըստ Forbes-ի' առևտրի ազատության մակարդակով Հայաստանը 38-րդ տեղում է: Ընդհանուր առմամբ ցանկում 20 քաղաք է ներառված' Մինսկ (Բելառուս), Տալլին (Էստոնիա), Վիլնյուս (Լիտվա), Ալմաթին (Ղազախստան), Աստանա (Ղազախստան), Ռիգա (Լատվիա), Կիև (Ուկրաինա), Երևան (Հայաստան), Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան), Խարկով (Ուկրաինա), Բիշքեկ (Ղրղզստան), Օդեսա (Ուկրաինա), Դոնեցկ (Ուկրաինա), Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա), Քիշնև (Մոլդովա), Դուշանբե (Տաջիկստան), Տաշքենդ (Ուզբեկստան), Աշխաբադ (Թուրքմենստան), Մոսկվա (Ռուսաստան): Վարկանիշը կազմելու համար ամսագիրը հաշվի է առել բնակչության վճարունակությունն ու հարկային բեռը, այլև մուտքի արտոնագրերի ռեժիմը, ռուսաց լեզվի կարգավիճակը, ոչ ռեզիդենտի կողմից ընկերության գրանցման կարգը: